Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են` կալանքից ազատել 2 պատգամավորներին
📌Նշենք, որ մինչ այս «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի մեջ է։ Բացի այ, «Պատիվ ունեմը» նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։
Երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ուզում են իրեն 2 պատգամավորները` Սարգսյանն ու Զաքարյանը ներկա լինեն նիստին։ Դրանից հետո նրանք լքեցին դահլիճը։