Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում, Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կհայտարարի իր պատրաստակամության մասին՝ միջնորդ դառնալու ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցում. գրում է Milliyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Էրդողանը կընդգծի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը և կհայտարարի, որ պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և տրամադրել աջակցություն՝ ներառյալ ուղիղ բանակցությունների կազմակերպումը, կողմերի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
«Ռիա նովոստի»-ն հայտնում է, որ երկու առաջնորդների հանդիպումից առաջ «հույս կա Ռուսաստանի՝ հացահատիկի գործարքին վերադառնալու համար»։
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում, այսօր՝ կեսօրին։
Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո: Նախագահները կքննարկեն սեւծովյան հացահատիկի գործարքի շուրջն ստեղծված իրավիճակը և այլ հարցեր։