Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռուսական ավիացիան Սև ծովում ոչնչացրել է ուկրաինական դեսանտային նավեր

Ռուսական ռազմական ավիացիան Սև ծովում ոչնչացրել է ուկրաինական նավեր՝ դեսանտային զորքերով. հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«2023 թվականի սեպտեմբերի 4-ին՝ գիշերը, Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիան Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային խմբերից բացի,  ոչնչացրել է Միացյալ Նահանգների Ուիլարդ ծովային ուժերի կողմից արտադրված չորս արագընթաց ռազմական նավ՝ շարժվելով դեպի Թարխանկուտ հրվանդան՝ Ղրիմի ափ»,-հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ՊՆ-ը։

Ուկրաինայի Զինված ուժերը  Ղրիմում վայրէջք կատարելու փորձեր են արել։

Այսպիսով, օգոստոսի 30-ից ռուս  զինվորականները չեզոքացրել են Ուկրաինայի զինված ուժերի չորս դեսանտային նավ։ Խմբում ընդգրկված է եղել մինչև 59 մարդ։

Օգոստոսի վերջին ռուսական ավիացիան Զմեյնի կղզու մոտ ուկրաինական երկու նավ է ոչնչացրել։