Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Kanal D և CNN TÜRK հեռուստաալիքների հետ համատեղ եթերի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս պարբերաբար օգտվել է սուֆլյորից ու հուշարարից, ինչը չի վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից:
Բանն այն է, որ Էրդողանը եթերի ընթացքում ժամանակ առ ժամանակ նայել է մի կետի ու ինչ որ բաներ կարդացել։ Նրան նաև շշուկով ինչ-որ բաներ են հուշել: Բոցաշունչ ելույթներով հայտնի Էրդողանի հետ կապված այս իրավիճակը «տարօրինակ» է բնութագրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության մամուլի օրգանը համարվող «Cumhuriyet» թերթի հրապարակման մեջ: https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.1867113230~i.4~rp.4&w=360&lmt=1628836719&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F08%2F12%2F%25D4%25B7%25D6%2580%25D5%25A4%25D5%25B8%25D5%25B2%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25BD%25D5%25B8%25D6%2582%25D6%2586%25D5%25AC%25D5%25B5%25D5%25B8%25D6%2580-%25D5%25B0%25D5%25B8%25D6%2582%25D5%25B7%25D5%25A1%25D6%2580%25D5%25A1%25D6%2580%2F213287&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=ChAI8I3TiAYQ5OSfgIbhw7o1EjkA22jqQ7nGkqXDanGY4hqi8pmKuuEx7Uod31z2lzTS3VEQEyq6ceI1aHLvMNhR7BsBeJDszgRzxFc&uach=WyJBbmRyb2lkIiwiOSIsIiIsIlJlZG1pIFMyIiwiOTAuMC40NDMwLjkxIixbXSxudWxsLG51bGwsbnVsbF0.&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hdHRlc3RhdGlvbi5hbmRyb2lkLmNvbSIsInN0YXRlIjo3fV0.&dt=1628836719416&bpp=12&bdt=1343&idt=-M&shv=r20210809&mjsv=m202108100101&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D0081e6dc32468371-22d42fab74ba00a8%3AT%3D1613244988%3ART%3D1613244988%3AS%3DALNI_MZJ5xUsbgZs-VEiIaFUF2yeX8FZHg&prev_fmts=0x0%2C360x300&nras=3&correlator=1221351205053&frm=20&pv=1&ga_vid=1093557968.1613244985&ga_sid=1628836719&ga_hid=1076660882&ga_fc=0&u_tz=240&u_his=4&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1363&biw=360&bih=592&scr_x=0&scr_y=169&eid=42530672%2C20211866%2C31062178%2C21067496%2C31062297&oid=3&pvsid=1369889598280246&pem=567&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C592%2C360%2C592&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=128&bc=31&ifi=3&uci=a!3&btvi=1&fsb=1&xpc=ju1aVYBpTw&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=106
Թեմային անդրադարձել է ԺՀԿ պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը: Վերջինս, սոցցանցում կատարած գրառման մեջ հիշատակելով Էրդողանի հարցազրույցի ժամանակ շշուկների, հուշարարի ու սուֆլյորի առկայությունը, ասել է, որ իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իբր ամեն ինչ հաջող է ընթանում, բայց դա չի ստացվում: