Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զոն նայողների» մշակույթը ՔԿՀ-ներում միշտ է եղել, սակայն վերջին տարիներին հաջողություններ ունենք. ՔԿԾ պետ

08/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Զոն նայողների» մշակույթը ՔԿՀ-ներում միշտ է եղել, սակայն վերջին տարիներին փորձագիտական աշխատանք իրականացնող մարդիկ կփաստեն, որ մենք տարեցտարի քրեական մշակույթի հետ կապված հաջողություններ ենք ունենում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ այդ մշակույթը ՔԿՀ-ներում իսպառ չի վերացել։

«Ես հակադարձ հարց տամ՝ մեր հասարակության մեջ իսպառ վերացե՞լ է քրեական ենթամշակույթը։ ՔԿՀ-ներում ունենք այն երևույթները, որոնք ունենք հասարակության մեջ»,- ասաց նա։

Անդրադառնալով Միքայել Սրբազանի առողջությանը վերաբերյալ հարցին՝ Ծովինար Թադևոսյանը խնդրեց առողջական խնդիրների հետ կապված հարցերը հասցեագրել քրեակատարողական բժշկության ՊՈԱԿ-ին։
«Ես տեղեկություններ չունեմ, նաև բժշկական գաղտնիությունը հաշվի առնելով՝ իրավասություն չունեմ»,- ասաց նա։:

Հարցին՝ ի՞նչ պայմաններում են պահվում սրբազանները և Սամվել Կարապետյանը, ոլորտի պատասխանատուն պատասխանեց՝ վերջիններս պահվում են միջին պայմաններում, այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են ազատությունից զրկված մյուս անձինք:

«Համեմատության մեջ դիտարկելով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  պայմաններն ամենավատն են, դրա համար որոշ ուսումնասիրություններ են իրականացվում դրան այլընտրանք փնտրելու համար»,- ասաց Թադևոսյանը:

«Իհարկե, մենք հասկանում ենք այդ պայմանների վատ լինելը և դրա հետ կապված տեղային լուծումներ տալիս ենք. այնտեղ խցեր վերանորոգվել են, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվել։ Սա որպես տեղային լուծումներ, բայց շենքի պայմանները այնպիսին չեն, որպեսզի մենք կարողանանք համակարգային լուծումներ տանք և հիմա քննարկվում է այլընտրանքային լուծումներ գտնելու հարցը»- ասաց Թադևոսյանը։

Վերջում նա հավելեց՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվն այս պահին մոտ 2845 է։

«Մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձի քրեակատարողական հիմնարկներում պահելու հնարավորություն»,–ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում 23 մահվան դեպքը չդառնա 24. Դանիելյան

Հաջորդ գրառումը

Ես Սրբուհի Գալյանին մինչև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ. մենք նույն կուրսում ենք սովորել. Ծովինար Թադևոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ես Սրբուհի Գալյանին մինչև իմ պաշտոնավարումը ճանաչել եմ. մենք նույն կուրսում ենք սովորել. Ծովինար Թադևոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական