ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում հակահետևակային ականներ հայտնաբերելու մասին։
Կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ հուլիսի 23-ին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների խումբը տեղանքի զննության ժամանակ մի քանի ական է տեսել, որոնք տեղակայված են բուֆերային գոտում՝ օբյեկտի ներքին և արտաքին պարագծերի միջև։ Փորձագետները հայտնել են, որ ականները գտնվել են փակ տարածքում, որտեղ կայանի անձնակազմը մուտք չունի: Կայանի ներքին պարագծի վրա ականներ չեն հայտնաբերվել։
Գրոսսիի խոսքով՝ նման ականների առկայությունը հակասում է միջուկային և անվտանգության սկզբունքներին։ Միաժամանակ գործակալության փորձագետները եզրակացրել են, որ այդ ականների պայթեցումը չի վտանգի կայանի համակարգերը։