Երեւանը շահագրգռված է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ եւ պատրաստ է դրան. Անկարայում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք խնդիրներ չենք տեսնում տարածաշրջանն առևտրի համար բացելու, Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա քաղաքացիների և ապրանքների ազատ տեղաշարժի հարցում՝ հաշվի առնելով Հայաստանի օրենսդրությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նա։
Միաժամանակ ընդգծել է, որ առանց Թուրքիայի, տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է։ Այս առումով Երեւանը հույս ունի, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։