Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:
Մասնավորապես.
· 20.05.1996 – 21.12.1998 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,
· 21.12.1998 – 12.01.1999 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,
· 12.01.1999 – 08.04.2003 թվականներին – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
· 08.04.2003 – 30.11.2007 թվականներին – Երևան քաղաքի դատախազի օգնական,
· 30.11.2007 – 31.10.2013 թվականներին – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
· 31.10.2013 – 18.11.2022 թվականներին – Երևան քաղաքի դատախազի տեղակալ:
Գլխավոր դատախազություն