Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում. ՀՅԴ Բյուրո

10/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը ԼՂ հակամարտությունում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում ասվում է. «Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա առաջընթացի զեկույց։ Ինչպես նախորդ վեց տարիներին, խորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը։

Եվրոպական խորհրդարանը, մասնավորապես

հորդորում է Թուրքիային` հանձնառու լինել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցմանը, ներառյալ Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորումը, և լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության պարտավորությունները,

կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին` ուսումնասիրել «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական շարժման գործունեության արգելման հնարավորությունը ԵՄ երկրներում,

հորդորում է թուրքական իշխանություններին մեծացնել ջանքերը՝ արդյունավետ կերպով կարգավորելու երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծայրաստիճան վատ իրավիճակը,

մտահոգված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հակասում է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության ընդհանուր նպատակներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Կովկասի տարածաշրջանին,

համարում է, որ Թուրքիան հետևողականորեն հեռու է մնում ԵՄ արժեքներից և չափանիշներից։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի սույն բանաձևը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արեց իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս` Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է վերոհիշյալ հարցերը պահել ուշադրության կենտրոնում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԿԵ փոխնախարարը ՄԱԿ-ում հանդիպման է մասնակցելու

Հաջորդ գրառումը

Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական