Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես պահանջված ավելորդ եմ. Էլվինա Մակարյան

11/09/2025
- Երաժշտություն, Մշակութային, Մշակույթ, Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էլվինա Մակարյանն առեղծվածային կերպար է։ Միայն նրա մտերիմներն են տեղյակ, թե ինչ տառապանքների, անձնական ողբերգության միջով է անցել երգչուհին։

14 տարեկանում արդեն նվաճել էր համամիութենական բոլոր բեմերը, 23 տարեկանում՝ «Գրան պրի»։ Նա կլիներ Հայաստանի ամենաերիտասարդ ժողովրդական արտիստուհին, եթե 18 տարեկանում չամուսնանար, լսեր մաեստրո Կոնստանտին Օրբելյանին, որն էլ հենց նրան այդ տիտղոսը խոստացել էր։

Բայց հախուռն, անբռնազբոս, բոհեմական Էլվինան նետվում էր կյանքի գիրկը՝ անպատրաստ նրա պատճառած դառնություններին։

1994 թվականին մեկնեց ԱՄՆ, որովհետև տեսավ, թե Հայրենիքում որքան անհանդուրժող ու չար են մարդիկ իրական տաղանդի նկատմամբ, ինչպես են ջանում ստվերում թողնել իրեն։ Դառնացած, վիրավորված՝ հեռացավ։ Բայց անընդհատ սպասում էր, որ Հայրենիքից կկանչեն իրեն, կասեն, որ իր կարիքն ունեն, որ հանդիսատեսը, դահլիճները սպասում են իրեն։ Ու միայն 2007-ին, երբ կորցրել էր սիրելի որդուն, մայրն էլ էր մահացել, մենության մեջ տառապող Էլվինան Հայաստանից զանգ ստացավ՝ Երևանում Ձեր մենահամերգն է լինելու, եկեք։

Էլվինայի սրտում հույսի շող ծագեց, մենության խավարի, դեպրեսիայի մեջ նա վերագտավ ապրելու իմաստը՝ Հայրենիքից կանչում են իրեն։

Այս մեկ զանգի վրա է հյուսվել մի ամբողջ մոնոներկայացում, որ բեմադրել է ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Սցենարի հեղինակը լրագրող Ռուզան Մինասյանն է, որը մտերիմ է եղել Էլվինա Մակարյանի հետ, հաճախ է նրա տանը եղել, նրա հետ զրույցները ձայնագրել։ Ահա Ռուզան Մինասյանի և Արթուր Սահակյանի ձայնագրություններն էլ դարձել են «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» երաժշտական բեմադրության հիմքը։

Էլվինա Մակարյանի դերում երգչուհի Իլոնա Սագիևան է, որը դեռ 13 տարեկանից տարված է եղել Էլվինա Մակարյանով, նրան նման է արտաքնապես, նաև ձայնի երանգով։

Երգի պետական թատրոնում Իլոնա Սագիևան մեն-մենակ և՛ խաղում է, և՛ երգում՝ հանդիսատեսի հետ զրուցելով, նրան իր ապրումների մասնակիցը դարձնելով, ծիծաղելով ու արտասվելով, հրճվելով ու դառնանալով։

Բայց մարում է նաև հույսի վերջին հողը, նորից զանգ է ստանում Երևանից՝ ինչ-ինչ պատճառներով համերգը չի կարող տեղի ունենալ։

Ահա և վերջ։ Կյանքի հետ կապող վերջին թելն էլ կտրվեց…

2 ամիս անց Էլվինային գտնում են Ամերիկայի իր բնակարանում անշնչացած։ Նա ինքնասպան էր եղել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրելի մայրիկներ և տատիկներ, ըստ իշխանությունների նոր հայտարարության, հենց դուք եք «իրական Հայաստան» կոչվող թրքամետ հայեցակարգի հեղինակները. Աբովյան

Հաջորդ գրառումը

70-ամյակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

70-ամյակ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական