Ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հայաստանյան տնտեսության կարևոր ուղղություններ են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
Այսօր կայացած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա մասնավորապես նկատեց՝ Հայաստանում հիմնադրվում է 4 տրամաչափարկման լաբորատորիա, որից մեկն արդեն հանձնել են շահագործման, և ևս 3-ը առաջիկա ամիսներին կհանձնեն։ Բացի այդ, նրա խոսքով՝ տարվա ընթացքում ևս 3 այլ լաբորատորիաներ կստեղծեն։
«Այս տարվա ընթացքում պլանավորում ենք, որ ԵՄ-ի կողմից հավաստագրման ազգային համակարգի ճանաչում տեղի կունենա, նախնական պրոցեսը հաղթահարել ենք, գերազանց ենք անցել և հույս ունենք, որ չափի և կշռի միջազգային անդամ կդառնանք։ Դա հնարավորություն կտա, որ Հայաստանում հավատարմագրված լաբորատորիայի տված ցուցանիշը ԵՄ-ում անցնի։ Պատկերցնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, այսինքն՝ հիմա մարդիկ գնում են, ԵՄ-ից են թուղթ հանում, որպեսզի ԵՄ ապրանք արտահանեն, իսկ այդ ժամանակ գալու են ՀՀ, որ ԵՄ ապրանք արտահանեն, ինչը կարևոր է»,-ասաց նա։
Նախարարը նաև նկատեց՝ կարևոր ուղղություն է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը. այս ուղղությամբ, ըստ Պապոյանի, բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել։
Նա միաժամանակ հավելեց՝ լուրջ աշխատանք են իրականացնում ԱՀԿ-ի հետ ՝ մտավոր սեփականության և այլ ուղղություններով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նախարարը շեշտեց՝ ԱՄՆ-ի հետ գնում ենք ռազմավարական գործընկերության, դրան նախորդում են բարձր կարգի տնտեսական քննարկումները։
Գևորգ Պապոյանը նաևավելացրեց նաև, որ ամերիկյան երկրների մրցունակության փոխանակման ծրագիրը Հայաստանում է տեղի ունեցել, այն դեպքում, երբ միշտ անցկացվում է ամերիկյան մայրցամաքում։
«Սա լուրջ քաղաքական մեսիջ է»,-ամփոփեց նախարարը։