Երեկ Ադրբեջանը կրկին սադրանքի էր դիմել, ինչի արդյունքում հայկական կողմը ունեցավ 3 զոհ։ Զոհերից մեկը Ապարան քաղաքի բնակիչ Էդվարդ Հովհաննիսյանն է։
Այսօր առավոտյան մի շարք դպրոցականներ փակել էին Երևան-Ապարան-Վանաձոր միջպետական ավտոճանապարհը՝ դիրքերից իրենց ավագ ընկերներին հետ բերելու պահանջով։
Ոստիկանության կողմից որոշակի ուժ կիրառելուց հետո ճանապարհը բացվեց։