Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 15 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- Շուրջ 315 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: