Աղբյուր՝ sportx.am
Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, Ֆինլանդիայի դեմ խաղի 1-ին կեսի վերջնամասում կորցրեց գիտակցությունը։
43-րդ րոպեին նա անգիտակցաբար ընկավ խոտածածկին։ Խաղը դադարեցվեց։ Խաղադաշտ մուտք գործեցին մի քանի բժշկական բրիգադ, ովքեր սկսեցին օգնություն ցուցաբերել «Ինտերի» Ֆուտբոլիստին, սակայն չկարողացան վերականգնել նրա գիտակցությունը։
Հուզական պահին ողջ մարզադաշտը լալիս էր։
Ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին, այս պահին, նորություն չկա։