Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրանցվա՞ծ է պատգամավորը հոգեբուժարանում. ԱՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է

05/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerkir.am-ն օրեր առաջ անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որտեղ նա հայտնել էր թե, իբր, ինքը 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իր բնորոշմամբ, իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ, իր հերթին, իբր թե խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Հրապարակման մեջ հայտնել էինք, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Գրիգորյանը գրանցված է եղել և մինչ 2018 թ. պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, և միայն Փաշինյանի իշխանության գալուց հետո այլևս չի ներկայացել այնտեղ։ Ըստ տեղեկությունների՝ երբ հոգեբուժարանի աշխատակիցները վերստին ցանկացել են կանչել Նարեկին՝ աշխատակիցներին հուշել են, որ գործ չունեք, մի կանչեք էլ, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեք։

2018-ից հետո Նարեկը նաև ցանկացել է դուրս գալ հաշվառումից, սակայն հոգեբուժարանի տնօրինությունը չի հանել՝ հիմքերի բացակայության բերմամբ, ինչի պատճառով էլ կոնֆլիկտ է եղել Նարեկ Գրիգորյանի ու հոգեբուժարանի տնօրինության միջև։

ՀՀ առողջապահության նախարարին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչու՞ 2018-ից սկսած Նարեկ Գրիգորյանին այլևս չեն կանչել հոգեբուժարան, և ի՞նչ հիմքեր է ներկայացված այդ կապակցությամբ։ Հարցրել էինք՝ արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» տնօրինությունը՝ իր հաշվառման տակ գտնվող հիվանդին անտեսելու կամ կանխամտածված կերպով հաստատություն չկանչելու համար, ինչպիսի՞ն են եղել այդ պատժական կամ կարգապահական  տնօրինումները, արդյո՞ք պատասխանատվության ենթարկվել է Նարեկ Գրիգորյանը՝ իր հաշվառման վայր այցելելուց խուսափելու համար, ինչպիսի՞ պատժական կամ կարգապահական տնօրինումներ են կիրառվել Նարեկ Գրիգորյանի հանդեպ, արդյո՞ք նրա հոգեկան առողջությունը թույլ է տվել, որպեսզի նա 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմի ջոկատ, զինվի և մարդկանց ուղեկցի մարտական գործողությունների, ՀՀ առողջապահության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ վերահսկելու այդ ամենը:

Ինչպես և սպասելի էր՝ ոստիկանության առերևույթ հանցավոր գործողություններն   արդարացնող և կարմիր բերետավորների վայրագությունները ծափահարող (որոնց հետևանքով «Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդությունների հարյուրավոր մասնակիցներ ստացել են մարմնական ծանր վնասվածքներ) նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափել է կոնկրետ պատասխանից՝ փորձելով փրկել Նարեկ Գրիգորյանին: Հղում անելով օրենքներին և բժշկական գաղտնիք համարելով պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալները՝ առողջապահության նախարարությունից ոչ հերքել, ոչ հաստատել են, թե, ի վերջո, Նարեկ Գրիգորյանը գրանցվա՞ծ է Սևանի հոգեբուժարանում: 

Հիշեցնենք՝ ևս մեկ հարցում ուղարկել ենք պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար, թե ի՞նչ  հիմքերով է նման խայտառակ և վտանգավոր կենսագրության տեր անձնավորությանը թույլ տրվել կազմել ջոկատ, և արդյո՞ք հանրության համար վտանգավոր չի եղել զենք–զինամթերք հանձնել նշված անձին։ Հարցման օրից անցել է 20 օր, և դեռ որևէ պատասխան չենք ստացել: Ամեն պարագայում՝ ՊՆ-ի ցանկացած վերաբերմունք ևս պատասխան է, ինչից հստակ եզրակացություն կարվի և հերթական կպարզվի շարքային ձկնավաճառի իրական դեմքը:

Վահե Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է

Հաջորդ գրառումը

Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. վնասվել է վարչական շրջանի ղեկավարի մեքենան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. վնասվել է վարչական շրջանի ղեկավարի մեքենան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և...

ԿարդալDetails

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական