Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործող իշխանությունները անում են ամեն ինչ` ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնելու համար. ՀԺՄ

16/10/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորել է Հայ մամուլի հիմնադրման օրը։ Հայտարարությունում ասվում է․

«Սիրելի՛ գործընկերներ, մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, այսօր նշում ենք Հայ մամուլի հիմնադրման օրը:

Մենք՝ գործող լրագրողներս, ամենօրյա աշխատանքով շարունակում ենք հայ մամուլի ավանդույթները, ինչը ոչ միայն հպարտության առարկա է, այլ նաև չափազանց պարտավորեցնող առաքելություն:

Այսօր մեր պետությունը բախվում է լրջագույն մարտահրավերների, պայմանավորված` ինչպես արտաքին, գոյաբանական սպառնալիքներով, այնպես էլ ժողովրդավարությանն ուղղված ներքին ոտնձգություններով, ազատ խոսքի հանդեպ դրսևորվող՝ երբեմն թշնամանքի հասնող անհանդուրժողականությամբ: Բոլոր այս իրողությունները բազմապատիկ բարդացնում են մամուլի, զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Մյուս կողմից, սակայն, նաև մեր մասնագիտական գործունեությանն ուղղված այդ մարտահրավերները ստիպում են մեր աշխատանքին վերաբերվել ոչ միայն ծայրահեղ պատասխանատվությամբ, այլ նաև նույնքան պատվախնդրությամբ՝ մեր մասնագիտությունը ամենատարբեր ոտնձգություններից պաշտպանելու իմաստով:

Հարգելի գործընկերներ,

Այսօր հայկական մամուլի դեմ ուղղված ամենահամակարգային մարտահրավերներից մեկն այն է, որ գործող իշխանությունները՝ արտաքին աշխարհի համար ձևական ժողովրդավարություն ցուցադրելու նպատակով պահպանում են խոսքի ու մամուլի ազատության արտաքին շղարշը, միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում անելով ամեն ինչ` ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնելու համար: Այս մարտահրավերներին դիմակայելու համար մեզանից պահանջվում է առաջին հերթին ու առավելապես մասնագիտական համերաշխություն, յուրատեսակ հավատարմություն լրագրությանը, որը մեզ կհամախմբի անկախ մեր բոլոր տարբերություններից ու տարաձայնություններից: Այդ միասնականությանը մենք կարող ենք հասնել այդ թվում ու առաջին հերթին մեր գործունեության մեջ լրագրողական էթիկայի կանոնների խստիվ պահպանմամբ և մեր աշխատանքի հանդեպ ներքին պատասխանատվության բարձրացմամբ, ինչը, ցավոք, ոչ միշտ է դրսևորվում մեր օրերում:

Ազատ խոսքն ու մամուլը ժողովրդավարության կենսական հիմնասյուներից մեկն է, որի պաշտպանությունն ու զարգացումն այսօր մեր՝ լրագրողներիս պարտականությունն է:

Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա առիթով՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը բոլորիս մաղթում է կամք, վճռականություն, մասնագիտական ու մարդկային քաջություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ բաժին հասած մասնագիտական, բայց նաև հանրային պարտականությունը արժանապատվորեն կատարելու գործում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սուրճի գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Հաջորդ գրառումը

Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը. Արսեն Թորոսյանը ցավակցել է Թուրքիային

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը. Արսեն Թորոսյանը ցավակցել է Թուրքիային

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական