Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն

04/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա» այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։

1. Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ։ Ամերիկա-ուկրաինական չհասկացվածության անկյունաքարը, թերևս միակ հարցը, Ուկրաինայի հետագա անվտանգության երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնություն մեծ հաշվով չկա։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դեպքում միայն օբյեկտիվորեն հնարավոր կլինի ունենալ անվտանգություն։ Բայց այն երբեք չի կարող տրվել որևէ խոստումով, որևէ թղթով։

2. Հայկական հանրային տիրույթում արձագանքն այս ամենին պարզունակ-էմոցիոնալ է, թե՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցեն նույն օրը։ Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի խորքային ու ցավոտ շերտեր.

a. Նիկոլը հակառուսականության պոզայի վրա և Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգության երաշխիքներ էր ուզում արևմուտքից։ Զելենսկու պես՝ ուզում էր մի բան, որը բնության մեջ գոյություն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետևանքը տեսանք։ Հաջորդ փուլում, նույն համառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգություն խնդրում մի տեղից, որը երբեք որևէ մեկին դա չի տվել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։

b. Աշխարհի կարևոր սենյակներում տարբեր տոնայնությամբ շատ կարևոր բաներ են ասվում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ ավելի վատ է լինելու»։ Սովետական դպրոց ավարտած և հատուկ ծառայություններից եկած Պուտինը, Լավրովը և ռուսական վերնախավի մյուս կարևոր դեմքերը չեն գոռում, խոսում են «Դուք»-ով, ձայն չեն բարձրացնում։ Այդպես են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նույն բանը։ Եվ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, հարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, հետո ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգություն։ Հետո նույն հարգալից տոնով ասել են՝ մի´ սրիր մեզ հետ հարաբերությունները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չեն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետև իշխանությունը բաղկացած է մեկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90 տոկոսի համար ավելի կարևոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորությունը։

c. Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաև այն փաստը, որ իր հետ ամերիկյան սակրալ միջավայրում, Օվալաձև կաբինետում, խոսում են այդպես։ Թրամփը տեսավ անհարգալից վերաբերմունք։ Դե հիմա հիշեք, թե ՔՊ-ական պատահականությունները և հասարակության մի զգալի մասը ինչպես էր հրճվում, երբ Երևանում Պուտինին չդիմավորեցին՝ ի՜նչ հրճվանք էր, թե «հալա´լ է մեր Նիկոլին», հիշեք, երբ Նիկոլը Լավրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել և ընդունել հայկական հեղափոխության նոր իրողությունները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգությունը ստացավ հայ ժողովուրդը։

Ո՞րն է հետևությունը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժվարությամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակությանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Սրա համար նախ հենց հակաիշխանական դաշտից պետք է ակնկալել սոլիդ պահվածք։

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում կալանքի տակ է․ հայտնի է պատճառը

Հաջորդ գրառումը

Կացն ու Հեգսեթը ամրապնդել են Իրանի դեմ պայքարելու պատրաստակամությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կացն ու Հեգսեթը ամրապնդել են Իրանի դեմ պայքարելու պատրաստակամությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական