Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիսի Ուսուցչի տունը, որը հուշարձան է, վաճառվել է մեկնարկային գնով՝ 32 մլն դրամով.ՀԵՏՔ

05/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսի Ուսուցչի տունն աճուրդով վաճառվել է: Այս մասին «Հետքին» հայտնել է պետգույքի կառավարման կոմիտեն: Ընդ որում՝ գույքը վաճառվել է աճուրդի մեկնարկային գնով՝ 31 միլիոն 876 հազար դրամով: Գնորդը, կոմիտեի փոխանցմամբ, քաղաքացի Գ. Գրիգորյանն է:

Հիշեցնենք, որ Գորիսի Ուսուցչի տունը սեփականության իրավունքով պատկանում էր ԿԳՄՍՆ-ին ենթակա «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, որը լուծարման փուլում է: Այս թեմային անդրադարձել էինք փետրվարին: Ընկերության պարտքերը մարելու նպատակով դրա գույքը ներկայացվել է հրապարակային աճուրդի: Պետգույքի կառավարման կոմիտեն նշել է, որ բացի շենքի գնից՝ գնորդը պարտավոր է սահմանված կարգով վճարել շենքի զբաղեցրած հողամասի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Գորիսի Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան է: Այն ընդգրկված է 2005 թ. կառավարության կողմից հաստատված ցուցակում, որտեղ ներառված են Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները:

Պատմամշակութային հուշարձանների վրա տարածվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը, որը սահմանում է նաեւ, որ կառավարությունը հաստատում է պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցուցակը, որոնք ենթակա չեն օտարման։ 2007 թ․ կառավարության հաստատած այդ ցուցակում Գորիսի Ուսուցչի տունը չկա։ Հենց այս հիմքով էլ հուշարձանը հանվել էր աճուրդի:

Միաժամանակ պետգույքի կառավարման կոմիտեից մեզ հայտնել են, որ փետրվարին կայացած աճուրդից հետո՝ մարտին, գնորդ Գ. Գրիգորյանի եւ Սյունիքի մարզպետի միջեւ կնքվել է հուշարձանի օգտագործման պահպանական պարտավորագիր։ Բացի դրանից՝ գնորդի եւ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովի միջեւ ապրիլին կնքված պայմանագրում ամրագրվել են օրենքի պահանջները, ըստ որոնց՝ սեփականատերը պարտավոր է պահպանել հուշարձանի անվտանգությունն ու անվթարությունը, ապահովել դրա մատչելիությունն ուսումնասիրության եւ պահպանության վերահսկման համար, կատարել ամրակայման, նորոգման, բարեկարգման աշխատանքներ՝ դրանց նախագծերը նախապես ներկայացնելով լիազոր մարմնին (նախարարությանը) եւ համաձայնեցնելով վերջինիս հետ։

hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մերկելը, Մակրոնը և Սի Ցզինպինը քննարկել են ԵՄ-Պեկին կապերը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ցնծում են. Նիկոլը բանակից հեռացնում է թուրքերի թշնամի Գրիգորի Խաչատուրովին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում. Հարությունյանը՝ Գարեգին Բ-ին հեռացնելու մասին

29/10/2025
Նորություններ

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

29/10/2025
Նորություններ

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

29/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ցնծում են. Նիկոլը բանակից հեռացնում է թուրքերի թշնամի Գրիգորի Խաչատուրովին. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական