Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գողը՝ տնից, եզը՝ երդիկից․ ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից

21/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անդրանիկ Թևանյանը գրում է․

  1. Արևմուտքը հայերի դեմ բան չունի, բայց հանուն Ռուսաստանին ու Իրանին վնասելու ծանր չի տանի Հայաստանի և Արցախի վերացումը։ Այդպիսի սցենարի դեպքում ամերիկացիները բացասական կգնահատեն թուրք–ադրբեջանական վայրագությունները հայերի դեմ, ծաղիկներ կդնեն Հայաստանի գերեզմանին, Շարլ Միշելն իր միկրոբլոգում կարող է գրել «R.I.P. Armenia»՝ կից տխուր սմայլիկով, Էմանուել Մակրոնը նույնիսկ կարող է ուղիղ եթերում Փելոսիի պես արտասվել (ֆրանսիական կինոինդուստրիան հոլիվուդյանին չի զիջում, իսկ տասնամյակներ առաջ ավելի լավն էր), բայց դրանից ավելի նրանք ոչինչ չեն անի, քանզի իրենք իրենց շահերի դեմ երբեք քայլ չեն անում։
  2. Թուրքիան ու Ադրբեջանը հայերի դեմ բան ունեն։ Նրանք ցանկանում են ոչնչացնել մեզ։
  3. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Ռուսաստանը և Իրանը դեմ են, որպեսզի թուրքական աշխարհը կլանի Հարավային Կովկասը և կյանքի կոչի պանթուրանիզմը։ Իրենց շահերին դա կտրուկ հակասում է։ Իրենց շահերը շատ դեպքերում ներդաշնակ են հայկականի հետ։ Այլ հարց է, որ եթե դու քո շահերը ստորադասում ես թշնամու ծրագրերին, ապա ոչ մի դաշնակից ու բարեկամ քեզ չի օգնի։
  4. Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանից գոհ են Արևմուտքում և հատկապես Թուրքիայում։

ԱՄՆ–ում նրան համարում են դեմոքրըսիի ջատագով։ «Դեմոքրըսի» ասելով ամերիկացիները նկատի ունեն Նիկոլի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում է խիզախ գործիչ, քանզի վերջինս նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Տեսնես այդ ի՞նչ նոր մոտեցում է առաջարկել Նիկոլը, որ Մակրոնը նման գովեստի խոսքեր է շռայլել։

Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանից (հաստատ նա ևս տեղյակ է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Նիկոլի առաջարկած նոր մոտեցումից)։ Քալընը ասում է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Նա հիացած է Նիկոլով՝ հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերություններում որդեգրած դիրքորոշման համար։

  1. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի, Նիկոլ Փաշինյանից դժգոհ են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում և Սյունիքի հայկական մնալու ներկայիս երաշխավոր Իրանում։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախը պահում են ռուսական զորքերը և հայ–թուրքական սահմանի վրա ռուսական ռազմաբազա է։

Ռուսաստանն ու Իրանը դժգոհ են ԵՄ դիտորդական առաքելությունից, քանզի նրանց դիտարկում են որպես հակառուսական ու հակաիրանական շպիոններ։

  1. Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորները դժգոհ են ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, իսկ Թուրքիան (Ադրբեջանն էլ հետը) ու Արևմուտքը՝ գոհ։

Ժողովրդական խոսք կա․ գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Փամբուխչյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության վերաբերյալ հարցեր

Հաջորդ գրառումը

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարսից չեն ներխուժել ՀՀ տարածք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարսից չեն ներխուժել ՀՀ տարածք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական