Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյուղերը դատարկելու «բարեփոխիչ» ծրագիր. հիմա էլ դպրոցներ են փակում

21/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ նախարարությունը սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում սեպտեմբերի 1-ից փակելու է 231 դպրոց, որը կազմում է Հանրապետության բոլոր դպրոցների 16,6 տոկոսը։  Դպրոցներն են օպտիմալացնում, վերամիրավորում «կրթության որակի հասանելիության» անվան տակ։

ԿԳՄՍՆ-ն «Հերքում» վերնագրով հրապարակում է  արել՝ հայտարարելով. «Վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն»։

Բանն այն է, որ նախարարությունը չի ասում, որ դպրոցներ են փակվելու, բայց պատկերը սա է լինելու՝ անգամ 50-110 աշակերտ ունեցող գյուղերի դպրոցները չեն գործելու, մի քանի գյուղի աշակերտներ գնալու են հարևան գյուղի դպրոց, որը վերանորոգվել է, արդիականացվել և այլն. հետազոտության արդյունքների հիման վրա հայտնում է Ազգային կրթության խորհուրդը։ Այսինքն՝ օրինակ՝ Շիրակի մարզի Կաքավասար գյուղի դպրոցը փակվելու է, երեխաները ստիպված են լինելու գնալ հարևան Մուսայելյան գյուղի դպրոց։ Իսկ այդ գյուղը 15-20 կմ հետու է։ Ստացվում է՝ երեխաները օրական 30-40 կմ ճանապարհ են գնալու, որ դպրոցում սովորեն։
Բնակիչները վստահ են՝ իշխանություններն այս ծրագրով ուզում են գյուղերը դատարկել։ Առանց այդ էլ սահմանամերձ, լեռնային բնակավայրերում կյանքը շատ դժվար է։ Երիտասարդ ընտանիքները հողագործությամբ ու անասնապահությամբ չեն կարողանում գոյատևել, ստիպված տան տղամարդը կամ քաղաք է գնում՝ աշխատելու, կամ՝ խոպան։ Հիմա էլ դպրոցներն են փակում, որ գյուղերում միայն ծերե՞րը մնան, ու մի-երկու տարի հետո գյուղերը դառնան անմարդաբնա՞կ։ Եվ ո՞ւմ համար են դատարկում հայերի տները… որ ովքե՞ր գան բնակվեն այնտեղ։ Ընդ որում՝ հիմնականում փակում են Շիրակի, Սյունիքի ու Լոռու մարզերի դպրոցները։

Նորակառույց կամ բարեկարգ դպրոցում սովորելու համար երեխաները մի քանի տասնյակ կմ ճանապարհ անցնեն, ԿԳՄՍՆ-ն էլ անունը դնի «բարեփոխում»։ Իսկ քանի՞ ուսուցիչ է աշխատանքից զրկվելու։ Դպրոցը համայքի բնակիչներին իրար հետ կապող, մտերմացնող, գյուղին շունչ, կենդանություն տվող կրաթական ու մշակութային կառույց է։ Այն համայնք, ժողովուրդ, ազգ, Հայրենիք ստեղծող ուժ է։
231 դպրոցները փակելով՝ նշանակում է փակվում է Հայաստանի ամեն 6-րդ, գյուղական համայնքների ամեն 3-րդ դպրոցը։

Ազգային կրթության խորհուրդն ահազանգում է՝ պետք է կասեցնել այս ծրագրի իրագործումը, այլապես կոչնչանան մեր գյուղերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդեօք Վարչապետ Փաշինեանը Սկսած Է Զառանցե՞լ… Անկեղծօրէն՝ Ժամանակն Է Բանալու Փակագիծերը

Հաջորդ գրառումը

Ալիևի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ Հոլոքոստը նսեմացնելու միջոցով ատելություն հրահրելու համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026
Նորություններ

Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

28/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման հենակետերը, անցնելու է կայուն ներկրման ռեժիմի. բարդ չէ կռահել՝ որտեղից

28/05/2026
Հաջորդ գրառումը

Ալիևի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ Հոլոքոստը նսեմացնելու միջոցով ատելություն հրահրելու համար

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական