Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեղարքունիքից տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր. մարզպետ

28/11/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Մարզպետը facebook-ի իր գրառման մեջ նշել է. «Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար, տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։

Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված՝ մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու և բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան և իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։

Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքներն ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված Քարվաճառում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանին պետք է աջակցել. Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը Հայաստանը «փրկել» Ռուսաստանից

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված Քարվաճառում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Այսօր ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական