Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր հնարավոր տարբերակներից մնում է մեկը՝ ԱԺ-ի միջոցով վարչապետին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը. Էդգար Ղազարյան

05/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնական ռեժիմ է, ապօրինի իշխանություն, որովհետև Փաշինյանը տիրացել է հայ ժողովրդի իշխանությանը բացառապես խարդախության, խաբեության և իշխանազավթման միջոցով և հիմա էլ ապօրինություններով փորձում է պահել այդ իշխանությունը։ Ուղիղ եթերում այս մասին այսօր ասաց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ըստ Ղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը ծառայեցնում է թուրք-ադրբեջանական շահերին, ինչն էլ հանգեցնում է տարածքային, մարդկային և նյութական ահռելի կորուստների։

«Հետևաբար այս աղետը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, իսկ դրա համար 4 հնարավոր տարբերակներ կան։ Մեկը նրա մահն է, բայց դա որևէ մեկից կախված չէ, դա Աստծու ձեռքում է։ Մյուսը քրեական վարույթն է, որը պետք է նախաձեռնի դատախազը, նրան մեղադրանք առաջադրվի և քննիչի որոշմամբ կասեցվեն նրա լիազորությունները։ Սա դժվար և քիչ հավանական է՝ գործող դատախազ Աննա Վարդապետյանի պարագայում։ Երրորդ ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է, որի պահանջը վաղուց է ներկայացված։ Այս պահանջով եղել են բազմաթիվ շարժումներ։ Մյուս տարբերակը 2026 թվականի ընտրություններին սպասելն է, որպեսզի քաղաքացիները չքվեարկեն և Փաշինյանը չշարունակի մնալ իշխանության ղեկին։

Այս տարբերակը գործնականում պետք է բացառել, որովհետև վերջին շրջանում նա իրականացնում է իշխանազավթում։ Ընտրությունները նրա համար ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ իշխանությունը պահպանելու միջոց են՝ առավել ևս հիմա, երբ Հայաստանում հաստատվել է տոտալ բռնապետական համակարգ, վերահսկվում են ԶԼՄ-ները, իրավապահ մարմինների միջոցով բռնաճնշումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, չեն վերահսկվում Փաշինյանի և ՔՊ-ի ֆինանսական միջոցները, ԿԸՀ նախագահն է Փաշինյանի նախկին օգնական Վահագն Հովակիմյանը, ՍԴ նախորդ կազմից էլ դատավոր է մնացել միայն Հրայր Թովմասյանը։ Այսինքն՝ այս պարագայում մտածել, որ հնարավոր է ընտրությունների միջոցով գնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, գործնականում բացառվում է։

Հիմա բոլոր հնարավոր տարբերակներից մնում է մեկը՝ դա ԱԺ-ի միջոցով վարչապետին անվստահություն հայտնելն է»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ անվստահության գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է 54 ձայն։

«Ընդ որում՝ այդ 54-ի կեսն իրենց հռչակել են ընդդիմադիր պատգամավորներ, այսինքն՝ եթե հավատանք, որ նրանք հավատարիմ են իրենց խոստմանը և իրոք ցանկանում են Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա մնում է այդ որոշման համար 20 մարդու ձայն։ Պետք է այդ 20 մարդուց պահանջել, որպեսզի իրենց պաշտոնական պարտականությունները կատարեն՝ վերահսկել կառավարության գործունեությունը, շեղումների դեպքում անվստահություն հայտնել վարչապետին։ Սա պարզ, օրինական պահանջ է, որին պետք  է մասնակցի ընդամենը 20 մարդ։

Այս ճանապարհից ոչ թե պետք  խուսափել, հակաքարոզչություն անել, այլ հակառակը՝ մեկտեղել բոլորիս ջանքերը»,-ասաց Ղազարյանը՝ նշելով, որ որքան էլ այս ճանապարհը դժվար է, միևնույն է, այն իշխանափոխության տանող միակ ճանապարհն է։

Ըստ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ԱԺ բոլոր պատգամավորներին ներգրավելու համար ապրիլի 28-ին նույնաբովանդակ նամակներ են հանձնել վերջիններիս։

«Ամբողջ նամակը հղում է Սահմանադրությանը։ Պատգամավորներին ասել ենք, որ մեզ պատասխանելու տրամաբանական վերջնաժամկետը մայիսի 8-ն է»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը պատասխան նամակ ստացել են ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանից, ով նշել է, որ գոհ է ՀՀ կառավարությունից և Փաշինյանին անվստահության հայտնելու հիմքեր չի տեսնում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

Հաջորդ գրառումը

Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա. Բագրատ Միկոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա. Բագրատ Միկոյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական