Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել

09/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։

Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։ Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։

Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնել է նա։ 

Պարոն Սահակյանը նշել է, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։ 

«Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ  Արարատի տարածքային բաժնի պետն էր»,– ընդգծել է նա։ 

ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։ Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը դեռ չի հայտնել փաստագրված տվյալներ, թե ովքեր են եղել նշված որսի մասնակիցները։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հորդորում է ՀՀ ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները պարզելու համար դեպքի մանրամասները և մեղավորներին, իսկ ՀՀ կառավարությանը, այս դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ու Բնապահպանութան և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կիրառել ամենախիստ պատժամիջոցները։ 

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին։ Ավելին՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով չի թույլատրվում վայրի խոզի՝ վարազի որս։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։ 

Լուսանկարը՝ այլ դեպքից։

Econews.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտի 9-ը վերջնաժամկետ է ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ Նիկոլի համար.քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական