Ռուսաստանի մշտական բնակչությունը 2023-ին նվազել է 243․800 մարդով եւ կազմել 146․204 հազար միլիոն։ Այս մասին հայտնում է «РБК»-ն՝ հղում անելով Վիճակագրական ծառայության հրապարակած նախանական թվերին։
Փորձագետների կարծիքով՝ թեեւ բնակչության թվի նվազումը շարունակվում է, սակայն բացասական դինամիկան դանդաղել է։ Այսպես՝ եթե 2022-ին բնակչության թիվը նվազել է 532 հազար մարդով, 2023-ին այդ թիվը եղել է մոտ 244 հազար։ Այն պարագայում, երբ Վիճծառայությունում 2023-ի համար կանխատեսել էին, որ բնակչության թիվը կնվազի մինչեւ 368 հազար։
Վիճծառայության ներկայացրածով՝ նախորդ տարոի ամենից շատը նվազել է Կեմերովոյի, Նիժնի Նովգորոդի, Սարատովիեւ Սվերդլովսկի մարզերի բնակչությունը։ Հակառակ պատկերը՝ բնակչության աճ, գրանցվել է մայրաքաղաք Մոսկվայում եւ Տյումենի մարզում։
Ս․Վ․









