ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ կրկին կայցելի Իսրայել։ Ինչպես հաղորդում է AFP՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերին, այցը կանցկացվի պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելք նոր շրջագայության շրջանակներում։
«Պետքարտուղար Բլինքենն ուրբաթ կայցելի Իսրայել՝ հանդիպելու երկրի կառավարության անդամների հետ»,- ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի տարածաշրջանի մյուս երկրներ։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման սկզբից ի վեր սա կլինի ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը Մերձավոր Արևելք։