Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Բելգիայի Ֆլանդրիա շրջանում Հայաստանի պատվավոր հյուպատոս

13/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելգիայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ բելգիացի գործարար Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Հավաստագրերը Երեւանում Վերկաերենին է հանձնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերթրանդ Վերկաերենը նշեց, որ այս նշանակումը մեծ հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է։

«Բելգիայի հայ համայնքի հետ ծանոթ եմ արդեն 12 տարի։ Բիզնեսում իմ գործընկերը՝ Տիգրան Կասաբյանը, հայ է․ միասին ընկերություն ենք ղեկավարում։ Հայերի հանդեպ իմ ընկերական վերաբերմունքն ու մեծ հարգանքը միշտ առկա են եղել, բայց երբեք չեմ մտածել դրանից անդին անցնելու մասին։ Երբ Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն առաջին անգամ հարցրեց, թե արդյոք հետաքրքրված կլինե՞մ նման պաշտոն ստանձնել, մի պահ կանգ առա ու մտածեցի։ Ոչինչ չգիտեմ այդ պաշտոնի մասին, կինս էլ ասաց «ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես»։

Մի քիչ ուսումնասիրեցի ու հասկացա, որ խոսքը գնում է դեսպանին տնտեսական ու մշակութային հարցերում աջակցելու մասին։ Բայց դա բավարար չէր, քանի որ, երբ ես ինչ-որ բան նախաձեռնում եմ, դա անում եմ հավուր պատշաճի։ Պետք է հասկանայի, թե երկիրը, որը պետք է ներկայացնեմ, դեսպանը ու նրա թիմը, որի հետ պետք է աշխատեմ, որքանով են համապատասխանում իմ էությանն ու արժեհամակարգին։

Առաջին անգամ Հայաստան այցելեցի անցյալ տարի, հայկական հյուրընկալություն ու հրաշալի երկիր տեսա։ Հետո հանդիպեցի դեսպանին ու իր թիմին։ Տիգրան Բալայանի հետ փոխադարձ համակրանքը միանգամից ձևավորվեց, ու հենց առաջին հանդիպման ժամանակ սկսեցինք հազար ու մի նախագիծ քննարկել», – ասաց նորանշանակ պատվավոր հյուպատոսը։ 

Հայաստանում տեսածից ոգեւորված՝ Բերթրանդ Վերկաերենն արդեն ունի գաղափարներ, որոնք կյանքի կոչելու համար օգտագործում է իր ծանոթությունների ու գործընկերների ցանցը։ Պատվո հյուպատոսը վստահ է՝ Հայաստանը կարող է վերածվել մշակութային, խոհարարական զբոսաշրջության վայրի եւ անում է ամեն ինչ, որպեսզի  գաղափարը կյանքի կոչվի։ 

Բերթրանդ Վերկաերենն ասում է՝ ինքը թիմի մարդ է, սիրում ու գնահատում է թիմային աշխատանքը, հետեւաբար վստահ է, որ թե՛ Հայաստանում Բելգիայի դեսպանի, թե՛ Բելգիայում Հայաստանի դեսպանության հետ բազմաթիվ ոլորտներում հետաքրքիր ու բովանդակալից նախագծեր կյանքի կկոչվեն՝ հանուն Հայաստանի բարգավաճման եւ հայ-բելգիական հարաբերությունների էլ ավելի խորացման։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. ԱԽՔ

Հաջորդ գրառումը

Այսօր նա թերագնահատված է. «Սպարտակ»-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
Հաջորդ գրառումը

Այսօր նա թերագնահատված է. «Սպարտակ»-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական