Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը ժամանակի առումով սահմանափակված չէ. ՌԴ ԱԳՆ

19/06/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելառուսի տարածքում Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքի տեղակայման համաձայնությունը ժամանակային շրջանակներ չի ենթադրում։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի առկայության հնարավոր ժամանակային շրջանակներին, ապա ռուս-բելառուսական համաձայնություններն այս հարցում որևէ սահմանափակում չեն ենթադրում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում Ռուսաստան մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ վերադարձի հիմնական պայմաններ կարող են դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության և ինքնիշխանության խաթարման ուղեգծից», – ասել է նա:

«Անշուշտ, մեր այդ քայլին պետք է նախորդի ամերիկյան ամբողջ միջուկային զենքի լիովին դուրսբերումը ԱՄՆ-ի տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացմամբ», – հավելել է Պոլիշչուկը։

Դիվանագետի խոսքով՝ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման որոշումը «շատ բանով կրում է հարկադրական բնույթ և իրագործվել է՝ ի պատասխան դաշինքի ագրեսիվ քաղաքականության», հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների «համատեղ միջուկային առաքելությունների բազմամյա ապակառուցողական գործելակերպը»։

Ընդ որում, Պոլիշչուկն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները «չեն հակասում նրա միջազգային-իրավական պարտավորություններին, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման  պայմանագրի առումով, քանի որ միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի խնդիրն է»:

«Ի տարբերություն Եվրոպայի երկրներում ամերիկյան մարտագլխիկների, մեր հատուկ ռազմամթերքը կգտնվի Ռուսաստանի անմիջական մերձակայքում՝ Միութենական պետության տարածքում, որի շրջանակներում ստեղծվել է միասնական պաշտպանական տարածություն», – նշել է դիվանագետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկնարկում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը. Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկումներ անցկացնելու հարցում է ստացվել

Հաջորդ գրառումը

Շվեյցարիան հանրաքվեով մերժեց նավթի ու գազի ներմուծումը՝ գերադասելով հողմային ու արևային էլեկտրակայանները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025
Հաջորդ գրառումը

Շվեյցարիան հանրաքվեով մերժեց նավթի ու գազի ներմուծումը՝ գերադասելով հողմային ու արևային էլեկտրակայանները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական