ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 28 դեմ ձայներով:
Նախագծով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։