Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում Ադրբեջանի մասնակցության ավարտը, Բաքվի դիրքորոշումն այլ է։
«Պաշտոնական Բաքուն մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և հիմա քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից»,- հայտնում են Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունները։