Բաքվում զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր կշարունակվի «ադրբեջանցիներին ցեղասպանելու մեջ» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա դատական նիստին դարձյալ «կխոսեն տուժածները»։
Վագիֆ Խաչատուրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։
Խաչատրյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները, կրկնում է, որ այդ օրերին նա Մեշալի գյուղում չի եղել։ Արդեն հինգ դատական նիստ է կայացել, բայց որևէ տուժող այդպես էլ կոնկրետ չի մատնանշել, որ Վագիֆ Խաչատրյանն է մեղավոր իրեն խոշտանգելու համար։