Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու հոտևանքով Ադրբեջանն ունի 205 զոհ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ պաշտոնական բաքուն հայտարարել էր՝ 192 զոհի մասին, իսկ այսօր արդեն՝ 205։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ծանր վիրավորում ստացած մի զինվոր այսօր մահացել է։
Նա Ազիզբեյ Մուրադովն է, որը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին և հատուկ պարգևի արժանացել։