Մենք ամեն ինչ անում ենք, որ խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքվի, ամեն ինչ անում ենք, որ ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա,, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր, և մենք այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին հնարավո՞ր է, որ ինչ-որ փուլում բանակցություններում միջնորդի անհրաժեշտություն ծագի, ինչին ի պատասխան Ռուբինյանը նկատեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։
«Բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում: Հեռնց սկզբից էլ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները ձևաչափը եղել է երկկողմ: Բուն բանակցությունների ժամանակ կողմերը սենյակում մենակ են եղել: Ես չեմ կարող բացառել, որ կարող է ինչ-որ ժամանակ փոխվել ֆորմատը, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Հայաստանը կարծես շտապում է կանոնակարգը վավերացնել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ բայց ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի: