ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգում է 1995 թվականի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հաղորդել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Բայդենը Կոնգրեսին ծանուցագիր է ուղարկել այն մասին, որ ինքը ևս մեկ տարով երկարացնում է Իրանի նկատմամբ Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք հայտարարված «արտակարգ դրությունը»:
«Իրանի իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են հատուկ սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության, միջազգային քաղաքականության և ԱՄՆ տնտեսության համար», ասվում է Բայդենի կողմից Կոնգրեսի ղեկավարությանն ուղղված նամակում: