Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բա որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով. Արցախի պետնախարար

23/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանն իր էջում լուսանկար էր դրել՝ ինչ տեսք ուներ 2016 թվականին, և ինչ տեսք ունի հիմա։ 2016 թվականի նկարում նա զինվորական համազգեստով է, ըստ ամենայնի` ցանկացել է այսպես ընդգծել, որ զինծառայություն է անցել։ Բայց պարոն նախարարն այդպես էլ չի նշել, թե որտեղ է որպես բժիշկ անցել իր այլընտրանքային զինծառայությունը։

 Գիտե՞ք` ինչու չի ասել, որովհետև պիտի նշեր, որ որպես սպա` ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում, այսինքն` ծառայել է մի Պետության զինված ուժերում, որի տարածքը նա այսօր առանց դրա անհրաժեշտության՝ դիտավորյալ նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետություն»։

Հետագայում, երբ արդեն տեղի ունեցան 2018-ի իրադարձություններն, ու Թորոսյանը դարձավ ՀՀ կառավարության անդամ,  առանձնակի հպարտությամբ էր այցելում Արցախ՝ մասնակցելով տարբեր հանրային նշանակության իրադարձությունների, ֆորումների, Արցախ տանող ճանապարհին էլ հպարտորեն լուսանկարվում էին «Բարի գալուստ Արցախ» ցուցապաստառի առջև։

Թորոսյանը շռայլ էր Արցախի հանդեպ իր սիրո խոստովանությունների մեջ, անգամ Հադրություն 2018-ին տեղի ունեցած Երիտֆորումի ժամանակ հայտարարում էր, որ Արցախը պիտի էլ ավելի բարգավաճի իրենց իշխանության օրոք, խոսում էր Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացման ու զարգացման կարևորության մասին։

Հետո եղավ 2020-ը, դրանից հետո 2023-ը, ու ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։ Փոխվեցին նաև Թորոսյան Արսենի պատկերացումները Արցախի հայկականության մասին, իսկ վերադասին հաճոյանալու անհեթեթ ջանքերը նրան բերեցին այնպիսի ինքնաուրացման մի մակարդակի, որ այսօր, խոսելով Արցախից Հայաստան վերադարձված 10 հայերի մասին, Թորոսյանը որոշել է Ղարաբաղի տեղը ավելի հստակ բացատրել ու անպայման նշել, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։

Ու մեկը չկա՝ հարցնի, բա որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով ու հիմա էլ հպարտորեն նկար ես հրապարակում էդ տարածքից՝ զինվորական համազգեստով։ Վերացրու էդ արխիվն ու լավ կանես Արցախում քո ունեցած կենսագրությունից մաքսիմալ հեռու մնաս, որովհետև Ալիևի համար Արցախում զինվորական ծառայություն անցած յուրաքանչյուր հայ «ահաբեկիչ» է, իսկ քո պարագայում՝ անսկզբունք «ահաբեկիչ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանին պետք է նոր նախագահ. Մեսրոպ Առաքելյան

Հաջորդ գրառումը

Ավստրիան օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, բուժզննում անցել ու վերադարձել տուն

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ավստրիան օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական