Բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով վարույթն իրականացնող մարմինը փորձում էր շարունական կալանքի տակ պահել Աղվան Հովսեփյանին։ Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի ասուլիսին հայտարարեց նրա փաստաբաններից Աննա Մանթաշյանը:
«Որպեսզի կարողանան կալանքը հիմնավոր պահել եւ արդարացնել այսքան երկար նախաքննությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշեց Աղվան Հովսեփյանին հասցեագրել մի հանցավոր արարք, որը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահման դրությունը։ Աղվան Հովսեփյանը ցանկացել է Բյուրական համայնքի իր տանը հարակից հողեր ձեռք բերել։ Այդ մասին ցուցմունք է տվել համայնքի նախկին ղեկավարը եւ նշել, որ ընդհանուր խոսակցության ժամանակ Հովսեփյանը նման ցուցմունք է տվել։ Նա նաեւ նշում է, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել։ Նախաքննության ընթացքում որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որեւէ ցուցմունք գոյություն չունի, որ Աղվան Հովսեփյանն ավագանու որեւէ անդամի դիմել է հողեր ձեռք բերելու ցանկությամբ»,- ասաց նա։