Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում մշակութային արժեքների ոչնչացումներն Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են

20/09/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադառնում է մեկ տարի առաջ Արցախի բռնազավթման հետևանքով Արցախի տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման դեպքերին, նշվում է, որ տեղահանությունը խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը. 

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվեց այդ օրերին Արցախում մնացած ողջ հայ բնակչությունը, մոտ 100․600 մարդ: Բռնի տեղահանությանը նախորդել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Շուշիի, Հադրութի և Արցախի այլ շրջանների բնակչության բռնի տեղահանումը, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումը, մշակութային ժառանգության եզակի արժեքների համակարգային ոչնչացումները:

Շատ փորձագետներ բռնի տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները։ Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ այօր ընդհանուր առմամբ 121 հազար արցախահայեր տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։

Արցախի տարածքի շուրջ 4000-ից ավելի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը, որի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»: Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով իրականացված գործողություններ: Կանոնադրության 7(2) (դ) կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի։

Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «չի սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով», այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը  և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական» ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»: Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու։ Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ 4 տարիների ընթացքում Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են։

Բերենք միայն մի քանի փաստեր: Դրանք են. Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը և նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը, ապա և իսպառ ոչնչացումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը, Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական հռչակումը, ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի պղծումը և այլն։

Ստեփանակերտում ոչնչացվել են Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները, պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը, ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը, գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ներկայիս ՀՀ տարածքը։

Այս և այլ շատ հանցագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներն ու միջազգային կանոնակարգերը որակում են որպես պատերազմական հանցանքներ։ Եվ վաղ թե ուշ Ադրբեջանի վարչախումբը պատասխան է տալու այս հանցագործությունների համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

20 անհետ կորած կա. Քննչական կոմիտեն լռում է․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն այս խոստումն էլ չկատարեց. վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական