Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի պատվիրակությունը Փարիզում քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցի միջազգային իրազեկման ակտիվացումը

15/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը հատկապես կարևոր է եղել ինչպես Արցախի շրջափակման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ծանր և ողբերգական զարգացումների ժամանակահատվածում։

Կողմերը քննարկել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի շուրջ միջազգային իրազեկման և ճնշման մեխանիզմների ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և նրանց կարիքների հասցեական լուծման ուղիները։

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առաջիկայում Երևանում համատեղ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ալֆորվիլ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկ Կարվոնասի, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի և փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ալֆորվիլի քաղաքային խորհրդի և բնակչության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Արցախի դեմ իրականացված ագրեսիաների ընթացքում։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավորությունները։

Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Artsakh Republic National Assembly

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից. Ռուբեն Մխիթարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 06.05.2026

06/05/2026
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026
Նորություններ

Մակրոնը մտահոգված չէ նրանով, որ իր հրամանով այս լրագրողը հանձնեց Արցախը. Արթուր Խաչիկյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի շուքից. Ռուբեն Մխիթարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական