Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ. Վահե Դավթյան

12/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախևառաջ ակադեմիական կառույց է։ Ուստի դրա ղեկավարի առանցքային սկզբունքը պետք է լինի ակադեմիական ազատության անսակարկելի պաշտպանությունը։

Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը՝ լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտում։ Իսկ եթե այն վերածվում է այդ օրակարգի սպասարկման գործիքի, ապա դադարում է լինել գիտական հաստատություն և վերածվում է պրոպագանդայի հարթակի։

Ի գիտություն՝ Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը։ Ցավալի է, որ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները սահմանափակվում են նման մակերեսային ընկալումներով։ Թեև, պետք է խոստովանել, որ այդ հանգամանքը շատ բան է բացատրում։

Ավելին՝ պետական օրակարգի մեջ չտեղավորվող հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանրայնացնելը որևէ պարագայում չի կարող հակասել պետականությանը։ Ընդհակառակը՝ հենց դա է գիտական հաստատության բնական գործառույթը։

«Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ» հարցադրումը այստեղ պարզապես մոլորեցման հնարք է: Պետությունը չի կառուցվում մտքի վերահսկման և քաղաքական կոնյունկտուրային գիտությունը ադապտացնելու ճանապարհով: Եթե, իհարկե, նպատակ չկա որդեգրելու Օրուելի «մտքերի ոստիկանության» մոդելը:

Պետության ու պետականության մասին պատկերացումների այս խեղաթյուրումը, ցավոք, բացահայտում է ավելի խորքային խնդիր, որը իշխանության կողմից գիտության բնույթի և հանրային ինստիտուտների դերի թերի ըմբռնումն է։ Երբ գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով, պետությունը սկսում է կորցնել իր կարևորագույն հենարաններից մեկը՝ ազատ միտքը:

Վահե Դավթյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամանակին աղանդավոր Նիկոլի ու ՀԱՍԵ-ի կարծիքներն Արցախի պահով համընկնում էին. Գագիկ Համբարյան

Հաջորդ գրառումը

Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական