Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մասին չխոսելու ՀՀ քաղաքականությունը վտանգավոր է և անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ

08/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այն տեքստը, որը հրապարակվել է և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները  չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին, նշել է  Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հիշեցնենք՝  Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն արձանագրում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով՝ սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Հայտարարութունից հետո պարզվեց, սակայն՝ կողմերի  «համաձայնությունը» բոլոր դրվագներով չի եղել․ Թվիթերի էջում Նիկոլ Փաշինյանը  տեղեկացրել էր՝  Պրահայում վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու առաջարկը, իսկ «Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել»:

Կարեն Միրզոյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած ևս մեկ հանդիպման ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ամրագրել այն դրույթները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում առաջ է մղում:

Ի դեպ, Պրահայի հայտարարության տեքստում որևէ կերպ չէր հիշատակվում Լեռնային Ղարաբաղը. Արցախի հարցը շրջանցելու հայկական կողմի քաղաքականության մասին  հարցադրումներին ի պատասխան՝ Արցախի նախկին արտգործնախարարն ասել է՝ վտանգավոր է Արցախի մասին չխոսելու՝ Հայաստանի քաղաքականությունը:

«Այդ քաղաքականությունը՝ փորձել հասնել ինչ-ինչ անվտանգության երաշխիքների Արցախի հաշվին, ոչ միայն տապալված քաղաքականություն է, այլև վտանգավոր է և շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

Մենք ականատես ենք, որ ադրբեջանական կողմը, չնայած հայկական կողմից առաջ քաշվող բազմաթիվ զիջումների, շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և հակառակը, ժողովրդական լեզվով ասած, ախորժակն ավելի ու ավելի է մեծանում: Այդ առումով, թյուրըմբռնումը, որ հնարավոր է հասնել ՀՀ անվտանգության՝  Արցախի հաշվին,  ուղղակի հիմարություն է և շատ վտանգավոր է»,- ընդգծել է նա:

Ի դեպ,  Պրահայում կայացած հանդիպումից ժամեր առաջ Իլհամ Ալիևը Թվիթերում ցուցադրել էր իր նկրտումները՝ գրելով․ «Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանը դեռ զուսպ է արձագանքում Արևմուտքի տնտեսական ագրեսիային. Լավրով

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցների խախտման վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն Թուրքիային զգուշացրել է Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցների խախտման վերաբերյալ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական