Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը. մի քանի օր առաջ հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը:
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ փոքր-ինչ կփոխվի Արցախի թեմի գործառույթը, սակայն այնկպահպանվի:
Արցախի թեմը պահպանելու որոշումը հանրային շրջանակներում ոգևորությամբ է ընդունվել։ Իրավաբան Գևորգ Դանիելյանը նշել է. «Արցախի թեմը պահպանելու՝ Վեհափառի որոշումը միանշանակ արժանացավ Գերագույն Հոգևոր Խորհրդի հավանությանը: Այսպիսի դիրքորոշումը Մայր Աթոռում ընկալվում է իբրև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունից բխող, ինչպես նաև ինքնիշխան պետականության օրինաչափ և իրավաչափ անխուսափելի քայլ»։