Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Գևորգյանը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կմեկնի նոյեմբերի 5-9-ը՝ «Հանուն ժողովրդավարության» համաշխարհային ֆորումին մասնակցելու համար: