Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյոք կորցրե՞լ ենք մեր դուխը. թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից. Փաշինյան

15/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ստեղծել ենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության համակարգ։ Այս համակարգերը այլևս Հայաստանի իրավակարգի անբաժանելի մաս են, որպես ինստիտուտ, որը գողացված գույքերի վերադարձի գործընթացը դուրս է դնում էմոցիաների և քաղաքական նպատակահարմարությունների դաշտից, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարող մեծամասնությունը ոչ թե իր ձեռքն է վերցրել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, այլ պետության և ժողովրդի համար ստեղծել է համակարգ, որը գործելու է ընդմիշտ։ Իսկ միթե թալանված այս ընթացքում ցաքուուցրիվ չի լինում, ցաքուցրիվ չեն անում։ Ոչ, որովհետև ավելի քան 1.7 միլիարդ դոլարի առերևույթ ապօրինի ձեռք բերված գույք այս պահին գտնվում է կալանքի տակ, և դա հնարավոր չէ օտարել։ Իսկ այն մասը, որը նույնիսկ այս պահին կալանքի տակ էլ չէ, էներգիայի պահպանման օրենքի տրամաբանությամբ, եթե գումար է, պետք է դառնա գույք, եթե գույք է, պետք է դառնա գումար կամ բաժնեմաս, և հենց դրա համար է ստեղծվել ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որ այդ գույքերը տեղորոշի, գտնի, ապացուցի ու վերադարձնի պետությանն ու ժողովրդին՝ եթե նույնիսկ դա ձևակերպված է այլ դրածո անձանց անունով, եթե նույնիսկ դա թաքցնելու տարբեր մանիպուլյատիվ սխեմաներ են գործարկվում։

Բայց ինչու՞ ենք այսքան զգույշ. ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը։ Մենք արդյոք կորցրել ենք մեր դուխը, թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե վախենում ենք նրանցից։ Ո՛չ ամենևին։ Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն, այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։

Այնքան կմեծացնի նման գործողությունը և տրամաբանությունը արտաքին անվտանգության մեր առանց այն էլ առկա խոցելիությունները, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։ Մենք չենք գնում այդ ճանապարհով և իրականացնում ենք հեղափոխության ժամանակ մեր տված վենդետա չիրականացնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանը  օրենքի և օրինականության երկիր դարձնելու և թալանվածը վերադարձնելու մեր խոստումները»,- ասաց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արտիստը վերջնականապես խամրել է պերմանենտ վախից. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար. Աքար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

01/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շաւարշ Սրբազան. «Ուր որ ես ոտքս դնեմ, հոն կը սրբանա՛յ»… Ծննդեան 120-ամեակին առթիւ. Յակոբ Ավետիքեան

01/06/2026
Նորություններ

Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը. Արեգ Սավգուլյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար. Աքար

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական