Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյոք իշխանությունը գիտակցելու է, որ ժամանակին այնպես է արհամարհել ընդդիմադիրների ձայները, որ հիմա Գյումրիում կարող է ինքը նույնն ստանալ. Թևան Պողոսյան

17/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիում հանրությունը գնացել, իր քվեն է տվել՝ գրված օրենքների համաձայն, և ժողովրդի կարծիքն արհամարհելն անհնարին է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը։

«Ընտրություններն ամբողջովին պատկերը ցույց տվեցին, որ այսօրվա դրությամբ Գյումրիում ընդդիմադիրների ձայներն ընդհանուր ավելի շատ են, իսկ քանի որ ասվում է, որ Հայաստանը ժողովրդավարության երկիր է, ուրեմն մեծամասնությունն էլ իշխելու է։ Ամբողջ խնդիրը նրանում է՝ արդյոք փոքրամասնությունը, որն այս պահին գործող իշխանությունն է, գիտակցելո՞ւ է, որ ժամանակին այնպես է արհամարհել ընդդիմադիրների ձայները, որ հիմա կարող են իրենք նույնն ստանալ։ Չէ՞ որ ասում են՝ ով ինչ անի, իրեն կանի։

Հիմա պատկերեցրեք՝ եթե Գյումրիում ընտրությունները նորմալ անցնեին, ժամանակին փոքրամասնության  ձայները լսելի լինեին, հիմա էլ բոլորի ձայները կլսվեին։ Արհամարհանք է եղել. այնպես են արել, որ ոչ մի բանում փոքրմասնության՝ ընդդիմադիրների ձայները չանցնեն՝ կլինի ԱԺ-ում կամ մեկ այլ տեղ»,- ասաց Թևան Պողոսյանը։

Ըստ վերլուծաբանի՝ երեկ Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելն իր համար զարմանալի չէ, ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։

Դիտարկմանը, որ գործող իշխանությունը ոչ մի կերպ չի հաշտվում Գյումրու քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ, և ՔՊ-ի ցուցակի առաջնորդ Սարիկ Մինասյանի հայտարարում է, որ «Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների», Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Դա խոսում է այն մասին, որ իշխանության մոտ իսկապես չի եկել այն գիտակցումը, որ ընտրությունների արդյունքները հիմնված են եղել իրենց քաղաքականության վրա։ Հիմա գործող ռեժիմն ուզում է ասել, որ իրենց իշխանության եղած ժամանակ այնպիսի քաղաքականություն է վարել, որ գյումրեցին չի գնացել և իրենց չի՞ ընտրել։

Երեկվա գործընթացը ցույց տվեց, որ Գյումրու ընտրությունները համապատասխանում են ընտրական բնականոն գործընթացներին, ոչ թե նոր ընտրություններին։ Վերջ։ 7 տարվա ընթացքում իշխանության գրած օրենքները տվեցին իրենց արդյունքը։

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի անձին, ապա Գյումրիում այդ մասով ընտրողները խնդիր չեն տեսել, մնացած քաղաքական ուժերն էլ օժանդակել են նրան։ Եթե որևէ մեկին չի բավարարում արդյունքը, որովհետև ինքը չի մասնակցել, ուրեմն թող չբողոքի, որ իր չմասնակցելով՝ 2021 թվականին ձևավորվեց այսօրվա իշխանությունը»,- ասաց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու  ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական աղբը միակ արտադրանքն է, որը սրանք ունակ են արտադրել. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական