Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան:
«Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Լրագրողները նորանշանակ նախարարից հետաքրրքվեցին՝ արդյոք իրեն չի կաշկանդի այն հանգամանքը, եթե քրեական գործերով անցնեն ՔՊ անդամներ կամ նրանց մտերիմները։
Ի պատասխան՝ Գալյանը նկատեց. «Այդ հարցը ինձ կարող էիք տալ, երբ ես իրավապահ համակարգում աշխատելիս լինեի: Հիմա կարծում եմ՝ չեմ առնչվելու նմանատիպ իրավիճակների հետ»: