Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցում էր Հունգարիայի բրոնզե մեդալակիր «Ֆեհերվարի» հետ։
Թիմերի միև առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
11-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց «Ֆեհերվարի» կպաշտպան Միխայել Լյուֆտները։ Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Վիսար Մուսլիուն, ով հանդիսանում է Մակեդոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
33-րդ րոպեին «Արարատը» ստացավ տուգանային հարվածի իրավունք, որից փայլուն օգտվեց սերբ Դիմիտրյե Պոբուլիչը՝ գրավելով մրցակցի դարպասը։
Գոլից ուղիղ 10 րոպե անց Պոբուլիչը զգուշացվեց դեղին քարտով։
1-ին կեսի հիմնական ժամանակի ավարտին հանդիպման գլխավոր մրցավար Իգոր Պայացը ավելացրեց 3 րոպե։
2-րդ կեսը «Ֆեհերվարը» սկսեց փոխարնմամբ։ Լյես Լուրիի փոխարեն խաղադաշտ մտավ Բուդու Զիվզիվաձեն։
54-րդ րոպեին փոխարինման մտան Յակուբա Սիլուեն և Դավիթ Մանոյան։ 68-րդ րոպեին էլ վնասվածքի պատճատռով խաղադաշտը լքեց Ալիկ Առաքելյանը և նոր փոխարինման մտած Ռազմիկ Հակոբյանը դրեց վտանգավոր գրոհի սկիզբը, որը ավարտվեց Կարեն Մուրադյանի հարվածով, սակայն Ադամ Կովաչիկը փրկեց իր թիմին։
81-րդ րոպեին «Արարատին» վերահաս գոլից փրկեց Վսևոլոդ Երմակովը։
85-րդ րոպեին Յակուբա Սիլուեն բացեց իր գոլերի թիվը «Արարատի» կազմում և մեծացրեց հայկական թիմի առավելությունը։
Այսպիսով, «Արարատը» դիմակայությունում հաղթում է 3։1 հաշվով ու դուրս է գալիս որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի «Պաիդե Լիննամեսկոնդ» (Էստոնիա)/«Սլոունսկ Վրոցլավ» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ։