Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ատել, ատել մինչեւ վերջ

20/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմավիրի՝ ասմունքային պատմության մեջ հայտնված դպրոցի մանկավարժներին ոչ ոք չի ճանաչում, բայց նրանց քննադատում են, մեղադրում, դատափետում ու անարգում գրեթե բոլորը։ Որեւէ մեկը չգիտի նաեւ՝ ի՞նչ ավանդ ունեն ուսուցիչները, գուցե վայելո՞ւմ են աշակերտների սերը, առարկան լա՞վ, թե՞ վատ են դասավանդում, ինչպիսի՞ քաղաքացի ու մարդ են ձեւավորում, դաստիարակում։

Համացանցում կարկուտ են թափում կանանց գլխին ու եզրահանգումներ անում, վերջնագրեր ներկայացնում նաեւ նրանք, ովքեր «շեֆին» քծնել ու քծնում են՝ ասմունքից մինչեւ անկողին։

Աղմկահարույց տեսանյութին իմ նախնական վերաբերմունքը նույնական էր մեծամասնության «խայտառակություն» գնահատականին։ Բայց էմոցիաներից հետո «ծուռը նստել ու դուզը խոսել» է պետք։

Ոչ միայն դպրոցներում, այլեւ գրեթե բոլոր հաստատություններում էլ վերադասին հաճոյանում են։ Պարզապես վկայող տեսանյութերը, որպես կանոն, չեն հրապարակվում, հետեւաբար, ոչ ոք չգիտի, թե, օրինակ, համալսարաններից մեկի դեկանը, ռեկտորից զանգ ստանալով, ինչպե՞ս է կայծակնային արագությամբ ոտքի կանգնում։ Սրա անունը գուցե քծնանք չէ, հատկապես, երբ ռեկտորը չի էլ տեսնում դեկանի՝ իր հանդեպ ունեցած «խոր» ակնածանքը։ Բայց դեկան-ռեկտոր հարաբերությունների մասին ինչ-ինչ բաներ ասում է։

Առաջին բանը, որ չպետք է աներ դպրոցի մանկավարժական կազմը, տեսանյութը հրապարակելն էր։ Երկրորդ բանը, որ ցանկալի է անեին ուսուցիչները, ոչ թե մեկմեկու, այլ երեխաներին գիրք նվիրելն է (եթե նվիրել են, ավելի լավ), կամ կազմակերպեին, որ աշակերտներն իրար նվերներ անեն։ Միջադեպից հետո ամենակարեւոր դասը ոչ միայն Արմավիրի, այլեւ, առհասարակ, բոլոր դպրոցների համար պետք է լինի այն, որ լա՛վ իմանան՝ ինչի՞ մասին եւ ինչպե՞ս են պատմում սոցիալական ցանցերում։

Իսկապես եւ անկեղծորեն շատ կցանկանայի հավատալ, որ մանկավարժներն ինքնաբուխ են ասմունքել տնօրենի աշխատասենյակում, ունեն ջերմ հարաբերություններ եւ միմյանց հաճախ են նվերներ անում, բայց տնօրենի՝ աչքի տակով նկարահանողին անընդհատ նայելը հանպատրաստից ցերեկույթ նախաձեռնելու վարկածը ժխտում է միանգամից։

Շատերն ասում են, թե մանկավարժները «խորհրդային դպրոց» են անցել, դրա համար են շողոքորթում տնօրենին։ Ընդունենք՝ այդպես է, բայց արդյո՞ք նույնկերպ կվարվեինք, եթե կադրում տեսնեինք մեր մորը, հորաքրոջը, այլ հարազատի։ «Խորհրդային դպրոցը» տեսարանի հետ կապ չունի, սա, իմ համոզմամբ, դպրոցի եւ, առհասարակ, «Տնօրենի «սինդրոմ» է։

Ամեն օր ավելի շատ ու ահագնորեն ամենաանպաշտպան խավն են դառնում մանավարժները, որոնց հենց նույն խորհրդային տարիներին մեծարել են, նրանց կարծիքի հետ հաշվի նստել, նույնիսկ խիստ նեղ ընտանեկան հարցերի ժամանակ խորհուրդ հարցրել, անսացել խոսք-հորդորին։

Մութ ու ցուրտ տարիներին վառարանի շուրջն աշակերտներին խմբված, ծխի ու մրի հետ կռիվ տված մարդկանց այսօր «ամոթ» են ասում հանուն «շեֆի» հնարավոր ամեն ինչ տվածները․․․Այո, ամեն ինչ ՏՎԱԾՆԵՐԸ։

Կուզեք, սա հասակցեք ու ընդունեք ուսուցիչներին պաշտպանող հրապարակում, բայց ի տարբերություն մեծամասնության՝ նախընտրում եմ սիրել ու պաշտպանել աշխատանքի դիմաց գրոշներ ստացող, բոլորի երեխաների նազուտուզը տանող, մեկին տասը պատասխան ստացող այս մարդկանց, որոնց ատում եք մինչեւ վերջ ու սաստկաբար, եւ այնպես, ինչպես անհասկանալի որեւէ այլ իրավիճակում հայտնված մեկ այլ անձի։

Օդում կուտակված մաղձի եւ անհանդուրժողականության ալիքը, վստահ եմ, մոտ ապագայում լավայի պես կուլ կտա բոլորիս եւ ամեն բան՝ ազգ, պետություն, հայրենիք․․․ Եվ մենք կրկին, էլի, դարձյալ ու նորից կշարունակենք բողոքել «կույր եւ համր» աշխարհից։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ամերիաբանկը» դուքյան չէ. խորհրդավոր ու մութ ի՞նչ պատմություն կա թուրք-վրացական գործարքի հտևում

Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի մարզում թեժ է լինելու. բնակիչները բողոքի ակցիա կանեն. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025
Միջազգային

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025
Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025
Հաջորդ գրառումը

Գեղարքունիքի մարզում թեժ է լինելու. բնակիչները բողոքի ակցիա կանեն. «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական