Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ․ Զաքարյան

10/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Պրոպագանդիստները շարունակ պնդում են, որ ՌԴ-ն, ԽՍՀՄ փլուզման հետ միասին, կորցրել է իր նախկին ազդեցության իրավունքը։ Իսկ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ մեկտեղ, կոնսոլիդացրել է հետխորհրդային տարածքը ազատության, մարդու իրավունքների, հռոմեական իրավունքի և տնտեսական զարգացման իդեալների շուրջ։ Եվ այս հանգամանքը՝ հօգուտ Ռուսաստանի չէ։

Դատելով քարոզչական-քաղաքական նարատիվներից, հավաքական Արևմուտքը գտնում է, որ ավելի ուժեղ է Ռուսաստանից և՛ տնտեսապես, և՜ ֆինանսապես, և՛ «քաղաքակրթությամբ», և՛ ուժային ցուցանիշներով։ Գուցե նաև վստահ է, որ տիրապետում է բոլոր այն գործիքակազմին, որոնցով կարող է «ստիպել» Ռուսաստանին, օրինակ՝ անջատելով նրան SWIFT համակարգից, և այլն։

Մյուս կողմից, Արևմուտքը չի կարող անտեսել վերջին շրջանի արագ փոփոխությունները։ Իսկ իրական կյանքում տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում։ Այս ռազմա-քաղաքական միությունն, իհարկե իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլի նպատակը պարտվելն ու հողերը հանձնելն էր, այդ պատճառով մինչ պատերազմը, ամեն ինչ արեց ՀԱՊԿ անդամների և հատկապես ՌԴ հետ հակասությունների համար։

Սակայն Բելոռուսի և Ղազախստանի հարցում, ՀԱՊԿ-ը գործեց բավականին օպերատիվ և Չինաստանի բանավոր աջակցության ֆոնի վրա, ցույց տվեց իր գործունակությունը։ ՀԱՊԿ-ը՝ ՌԴ համար ակտիվ գործոն է դարձել հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ ուժերի դուրս գալուց հետո։ Եվ Նիկոլն իր իշխանության պահելու մեջ տեսնում է նաև ՀԱՊԿ-ին (երբ հայ ոստիկաններն ու ԱԱԾ ականներն այլևս չապահովեն կապիտուլյանտական ռեժիմի գոյությունը)։

Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Գուցե կիրառվեն նաև նոր սանկցիաներ։ Բայց այս ամենն արտաքին տեսքն է, որը մենք կտեսնենք քարոզչական-պրոպագանդիստական ինֆորմացիոն տիրույթում։

Իրական քաղաքականության մեջ, վստահ եմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի իրական քաղաքական շրջանակներում հակված չեն սրել առանց այդ էլ անկառավարելի քաոսի վերծվող «գաղափարական» կեղծ հակամարտությունը։ Արևմուտքը ևս թուլանում է, և առաջիկայում բոլորին անհրաժեշտ է լինելու դիմակայել աճող համընդհանուր մարտահրավերներին։ Իսկ ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր պատասխաններ։

Հ.Գ.
Հարգելի ընթերցող։ Այս նյութի տակ քոմենթներ գրելիս, զերծ մնա արևմտամետ կամ ռուսամետ լինելու գայթակղությունից։ Պետք չէ ոչ մեկին տեղի-անտեղի քննադատել։ Ժամանակն է, որպեսզի մտածենք մեր վաղվա օրվա մասին։ Մեր Մեֆիստոֆելն օգտվելով ՀՀ քաղաքական դաշտի անմիտ ամբիցիաներից, թուրքացման տանող օրակարգը սահուն կյանքի է կոչում, և մեզ իրական այլընտրանքներ են պետք։ Երկրին օգուտ են բերելու բացառապես ինքնուրույն գործող և իրատեսական մտքերով քաղաքական ուժերը և նրանց համախմբումը»,- գրել է Զաքարյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել.ՄԻՊ

Հաջորդ գրառումը

«Այսօր ստիպված ենք ասել Հայաստանի ներկա կառավարությաըն, որ դուք մեզ չե՛ք ներկայացնում»․ բաց նամակ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Այսօր ստիպված ենք ասել Հայաստանի ներկա կառավարությաըն, որ դուք մեզ չե՛ք ներկայացնում»․ բաց նամակ Փաշինյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական