Դուք չե՛ք ներկայացներ Հայկական Սփյուռքը։ Մեր ձայներու իրավունքը դուք չունի՛ք։ Երբ ընտրելու իրավունք ունենանք, այն ժամանակ միայն կարող եք մեզ ներկայացնել։ Նման բովանդակությամբ բաց նամակ է ներկայացվել Արեւմտյան Հայաստանի հայերի անունից՝ հասցեագրված Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, Սփյուռքի կուսակցություններին և հայ մտավորականներին։
Նամակում մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Արեւմտյան Հայաստանի հայերս, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանից ի վեր, թուրքի կողմից բռնի տեղահանվելով մեր պատմական Հայրենիք՝ Վասպուրականից եւ մեր կամքին հակառակ ապրելով օտարության մեջ, երբեք չենք դադարել Հայ Դատը հետապնդելուց եւ պահանջատերը լինելուց մեզնից գողացված Հայրենիքի, եւ միշտ մեզ տէրն ենք համարել ու համարում մեր Վասպուրական Աշխարհի։
Այսօր ստիպված ենք ասելու Հայաստանի ներկա կառավարության, որ դուք մեզ չե՛ք ներկայացներ, քանի որ մենք ձեզ չե՛նք ընտրած, որովհետեւ մեզ այդ իրավունքը չե՛ք տված, եւ մենք ալ ձե՛զ իրավունք չենք տար, որ մեզ ներկայացնեք եւ թուրքին հետ պայմանագիրներ ստորագրեք մեր հողերու իրավունքը զիջելով։
Մե՛նք ենք իրավահաջորդը Ցեղասպանության զոհերու, բռնի տեղահանվածներու, սպանվածներու ու մորթվածներու, հարստահարվածներու ու գաղթի ճամփեքին, անապատների մեջ սովամահ ընկածներու։
Դուք չե՛ք ներկայացներ Հայկական Սփյուռքը։ Մեր ձայներու իրավունքը դուք չունի՛ք։ Երբ ընտրելու իրավունք ունենանք, այն ժամանակ միայն կարող եք մեզ ներկայացնել։
Թուրքը կուզէ Հայաստանի կառավարության միջոցով Սփյուռքահայության իրավունքը խլել, մի բան, որ այսքան տարիներ չկրցավ ընել, եւ դուք փորձում եք այդ հնարավորությունը նրան տալ մեր կամքին հակառակ։ Բայց մենք թույլ չե՛նք տա ձեզ ոտնահարել մեր իրավունքները։
Այսօր Սփյուռքի ողջ հայությունը, կուսակցություններն ու բոլոր կառույցները միահամուռ պետք է իրենց ձայնը բարձրացնեն ու լսեցնեն ներկա թրքամոլ, թրքահպատակ կառավարության, որ թույլ չեն տա Հայ Դատը լուծել ի շահ ցեղասպան թուրքի»։
Աղբյուր` Փաստինֆո






