Վազգեն Մանուկյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը համակարգում է անձամբ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը. Այս մասին գրում է Mediaport տելեգրամի ալիքը։
«Այսօր հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն երկրորդ մեղադրանքն է առաջադրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս և մյուս քաղաքական նպատակ ունեցող քրեական գործերի հարուցման գործընթացը համակարգում է անձամբ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը:
Հենց Վարդապետյանն է քննչական մարմինների ղեկավարների հետ քննարկում առաջադրվելիք մեղադրանքները, անհրաժեշտության դեպքում լրացնում ու խմբագրում դրանք:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, առանց Աննա Վարդապետյանի «դաբրոյի» անգամ մեղադրանքի տեքստը չի կազմվում»,-հաղորդում է տելեգրամյան ալիքը:
Mediaport