Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Առանց որևէ թիկնազորի, ազատորեն դուրս եկեք ձեզ ընտրած ժողովրդի մեջ ուղղակի քայլելու, միայն այդ ժամանակ կհասկանաք՝ ունե՞ք ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ»․ «Փաստ»

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում օրեր առաջ ամենաիսկական խրախճանք էր. ասում, խոսում, ուրախանում էին, կարծես ոչինչ չի եղել, կարծես Արցախ չեն հանձնել, հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել, պետության հիմքերն իրենք չեն սասանել, կարծես նոր-նոր էին եկել իշխանության և պահն էին վայելում: Հետո արդեն հիշեցին «նախկիններին»:

Առանց նրանց չեն կարող, այդտեղ է կարծես թաքնված նրանց գաղտնի ուժը, կարծես «նախկինները», «դղյակները», «ժողովրդի իշխանությունը» կախարդական բառեր լինեն, որոնք կստիպեն մարդկանց նորից հավատալ մեկին, որն իրեն վստահելու տեղ չի թողել, որն իրեն անգամ ներելու տեղ չի թողել, չնայած եթե իրեն հարցնեք՝ նա ոչինչ էլ չի արել, եկել էր ավերակների վրա թագավորելու, այդ ընթացքում հիմնահատակ կոռուպցիան արմատախիլ արեց, դա էլ հետո կերևա՝ արմատախի՞լ արեց, թե՞ արմատներն ավելի խորացան: Քամահրական վերաբերմունք գործընկերների, նրանց հնչեցրած հարցադրումների վերաբերյալ:

Ու այսպես է լինելու նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իրականում ոչ մի բառ, գոնե քաղաքական իշխող ուժի կողմից չի ասվելու ապագայի մասին, այն աշխատանքի, որ պետք է անենք երկրի անվտանգությունը վերականգնելու համար: Բառեր, բառեր, իրենց իմաստն ու ազդեցությունը կորցրած բառեր ենք լսելու: Մտավախություն կա, թե նույն ուղիով կգնան մյուս քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են իշխանության գալ: Քննադատության թիրախ կդառնան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, և մենք այդպես էլ չենք հասկանա, թե որն է շատերի ծրագիրը, ինչպես են մեզ ու երկիրը դուրս բերելու ճգնաժամից:

Գուցե քարոզարշավը հայտնի կոնցեպտով ընթանա՝ «նախկիններ-ներկաներ, կաշառակերներ կապիտուլյանտ, Արցախը շենացրեցինք-Արցախը նվիրեցիք, դուք թալանեցիք-մենք ի՞նչ անեինք», և այլն, և այլն: Որպես քաղաքացի ու պետություն՝ սարսափելի իրավիճակում ենք, գուցե շատերս խորապես դա չենք հասկանում, բայց դա անհերքելի փաստ է: Ամենաիսկական մղձավանջ են իշխանությունները՝ այդ բառի բոլոր իմաստներով, նրանց գործելաոճը, բառապաշարը, պահելաձևն ուղղակի սարսափեցնող են, երբեմն՝ զարմանալի, ավելի հաճախ՝ անհասկանալի: Նրանք մեզ ասում են՝ ապագա կա այն դեպքում, երբ քաղաքական իշխող թիմը հետևողականորեն, ծրագրված քայլերով կործանեց մեր ապագան, մեր հույսերը, մեր երազանքները, ու բոլոր նրանց, ովքեր չվերադարձան մարտի դաշտից։

Ասում է՝ ժողովրդի իշխանությունն անսասան պետք է մնա, այն դեպքում, երբ ժողովուրդը նրան հեռանալու պահանջ է ներկայացնում, բայց նա անշեղորեն շարունակում է տնօրինել իշխանական լծակները: Առանց որևէ թիկնազորի, ազատորեն դուրս եկեք ձեզ ընտրած ժողովրդի մեջ ուղղակի քայլելու, միայն այդ ժամանակ կհասկանաք՝ ունե՞ք ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ:

Ասում է՝ կարող էինք 2018 թվականին բռնապետություն ստեղծել, մինչդեռ մենք ձեզ խոսքի ազատություն ենք տվել: Ինչ խոսք, մոռացել ենք շնորհակալություն հայտնել: Բայց մեկդ, թե առիթ լինի, հուշեք բռնապետ լինելու հակումներ ունեցողին, որ բռնապետություն ստեղծելու համար քաղաքական գործիչը մի շարք հատկանիշներ պետք է ունենա՝ զսպվածություն, ուժ, հետևողականություն քայլերում և այլն: Այստեղ չենք խոսում այն մասին՝ բռնապետությունը լա՞վ բան է, թե՞ ոչ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Հաջորդ գրառումը

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական